ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը պարգևատրվել է ԱԳՆ Պատվո մեդալով
SocietyՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԳՆ Պատվո մեդալով է պարգևատրել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանին դիվանագիտական կադրերի պատրաստման գործում ավանդի համար:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ ֆեյբուքյան էջը:
Բացի այդ, նախարարը ԱԳՆ Պատվո մեդալով է պարգևատրել նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի պատասխանատու քարտուղար Սամվել Սարգսյանին՝ ԱԳՆ հետ բազմամյա արդյունավետ համագործակցության համար: