Հրդեհ Նուռնուս գյուղում. ամբողջությամբ այրվել է տնակ
SocietyՄայիսի 12-ին, ժամը 20:45-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Այգեգործական թաղամասի վերջնամասում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսավել է ժամը 21:30-ին, մարվել՝ 22:10-ին:
Նուռնուս գյուղի 9-րդ թաղամասում ամբողջությամբ այրվել է տնակ (մոտ 20 քմ):