Ստեփանակերտում անցկացվում է սամբոյի մրցաշար՝ նվիրված մայիսյան եռատոնին
SportՍտեփանակերտում անցկացվում է սամբոյի «Հաղթանակի գավաթ» մրցաշար՝ նվիրված մայիսյան եռատոնին: Արցախում առաջին անգամ է կազմակերպվում նման մրցաշար:
«Մրցաշարի նպատակն է ի հայտ բերել լավագույն և ճկուն մարզիկների, ինչպես նաև Արցախի և Հայաստանի մարզիկների, մարզիչների միջև կապերն ավելի ամրապնդել»,- ասել է մրցաշարի գլխավոր մրցավար, սամբոյի մարզիչ Ազատ Անդրյանը:
Սամբոյի դեռահասների և պատանիների մրցաշարին Արցախից և Հայաստանից մասնակցում են 146 մարզիկ: