Զինեդին Զիդան. Ռեալին սպասվում է երեք եզրափակիչ Պրիմերայում, մեկը` Չեմպիոնների լիգայում
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ «արքայական ակումբը» դեռ ոչինչ չի նվաճել և առջևում են կարևորագույն խաղերը:
«Հնարավոր է, որ մեծ շանսեր ունենք: Սակայն առջևում 4 հանդիպում կա, իսկ մենք դեռ ոչինչ չենք նվաճել: Մոտ ենք, սակայն դեռ չենք հաղթել:
Առջևում մեզ սպասվում է երեք եզրափակիչ Իսպանիայի առաջնությունում, մեկը` Չեմպիոնների լիգայում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է «AS»-ը:
Հիշեցնենք, որ Պրիմերայում «Ռեալը» կհանդիպի «Սևիլիային», «Սելտային» և «Մալագային», իսկ Չեմպիոնների լիգայում կմրցի Թուրինի «Յուվենտուսի» հետ: