Mutua Madrid Open. Նադալը հաղթեց Ջոկովիչին և դուրս եկավ եզրափակիչ
SportԱշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը Մադրիդում ընթացող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակչում պարտվեց իսպանացի Ռաֆայել Նադալին, ով զբաղեցնում է ATP վարկանիշային աղյուսակի 5-րդ տեղը:
Նադալը հաղթեց Ջոկովիչին 6:2, 6:4 հաշիվներով:
Հանդիպումը շարունակվեց 1 ժամ 38 րոպե: Այդ ընթացքում 29-ամյա Ջոկովիչը 4 էյսի հեղինակ դարձավ, երկու անգամ սխալվեց և կատարեց մեկ բրեյք-փոինթ, իսկ 30-ամյա Նադալը մեկ կրկնակի սխալ թույլ տվեց և կատարեց 4 բրեյք:
Այսպիսով, «Mutua Madrid Open» մրցաշարում Նադալը եզրափակչում կհանդիպի ավստրիացի Դոմինիկ Տիմին կամ ուրուգվայցի Պաբոլ Կուեվասին: