Լիոնի թանգարանից թագ են գողացել
Culture1,8 հազար թանկարժեք քարերով զարդարված XIX դարի թագը գողացել են Ֆրանսիայի Լիոն քաղաքի կրոնական արվեստի թանգարանից, հայտնում է թանգարանի ղեկավարությունը: Գողերին հաջողվել է թանգարան ներթափանցել մայիսի 13 –ի գիշերը եւ այնտեղից դուրս տանել գլխավոր ցուցանմուշներից մեկը, հաղորդում է BBC-ն:
Հափշտակված թագը պատրաստվել է 1899 թվականին եւ զարդարվել թանկարժեք քարերով ու մարգարիտնրով, որոնք նվիրել էին Լիոնի մեծահարուստ ընտանիքները: Ցուցանմուշն ավելի քան մեկ միլիոն դոլար է գնահատվում:
Թանգարանի հավաքածուից գողերը եւս երկու ցուցանմուշ են հափշտակել` մատանի եւ բաժակ: