Եթե մինչև այս Եռյակի կողմից հնչում էի ծայրահեղական հայտարարություններ, առաջ էր տարվում իշխանության խորը ճգնաժամի պաթետիկ թեզը, ապա այսօր արդեն նրանք սթափ գործողությունների են դիմում: Օրերս «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ուրվագիծ» ծրագրի եթերում ասել էր, որ եթե հոկտեմբերի 24-ի հանրահավաքի մարդկային քանակն ու էներգետիկան թույլ տան, ոչ իշխանական ուժերը պետք է գնան կոնկրետ քայլերի, որն էլ իշխանությունների հետ բանակցելն է: Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հաստատել է այս սցենարը` ավելացնելով, որ պարտադիր չէ, որ կրտիկական զանգված հավաքվի, կարևորը, որ մարդկանց մեջ իշխանափոխության վճռականություն տեսնեն: «բանակցությունները թելադրվելու են կոնկրետ իրավիճակից ելնելով»,- ասել է նա: Կարծում եմ` իշխանությունների հետ բանակցությունների գնալը Եռյակի ամենաիրատեսական որոշումն էր:Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան գրառումը