Երևանում բացվեց Ընտանիքի օրվան նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես
CultureՀայ ժամանակակից նկարիչների ասոցիացիայի նախաձեռնությամբ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց «Ներկա» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրույթում ներկայացված են հայաստանցի ժամանակակից երիտասարդ նկարիչների ստեղծագործություններ:
«Ցուցադրված են տասնութ նկարիչների աշխատանքներ. նրանցից յուրաքանչյուրը մի քանի կտավ է ներկայացրել: Քանի որ սա մեր կազմակերպած առաջին ցուցահանդեսն է, մասնակցում են ասոցիացիայի բոլոր անդամները: Նկարների մեծ մասը նվիրված է ընտանիքին և նկարիչների ներկայիս մտահոգություններին»,-«
Նրա խոսքով`Հայ ժամանակակից նկարիչների ասոցիացիան նորաստեղծ է: Ասոցիացիայի նպատակը ժամանակակից ստեղծագործողների աշխատանքները հանրության լայն զանգվածներին ներկայացնելն է:
«Տասնհինգ տարի պրոֆեսիոնալ նկարչությամբ եմ զբաղվում, ինձ համար ներշնչանքի աղբյուր են կյանքում տեղի ունեցող դրական իրադարձությունները: Շատ եմ կարևորում այս ցուցահանդեսը, քանի որ ընտանիքը կարևորագույն գաղափարն է, որը մեր օրերում թուլացել է, քանի որ շատ արժեքներ ոտնահարվում են»,- ասաց գեղանկարիչ Վահե Ափոյանը:
Գեղանկարչուհի Մարիամ Մուղդուսյանը նշեց, որ հետագայում ցուցահանդեսներ կիրականացվեն նաև այլ վայրերում: «Մենք մտադիր ենք նույն գաղափարները, մտածելակերպը և աշխարհայացքն ունեցող նկարիչների գործերը համատեղ ներկայացնել տարբեր ցուցահանդեսներում: Նպատակը միմյանց աշխատանքներին ու գործունեությանը ծանոթանալն է»,- շեշտեց նա:
Ցուցադրված որոշ նկարներ վաճառվում են: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 30-ը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993 թվականին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը տոնել որպես Ընտանիքի միջազգային օր։ Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ 2011 թվականի փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀտոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպեսԸնտանիքի օր: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորեցին նրանով, որ ընտանիքը, լինելով հ ասարակության բնական և հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության ևպաշտպանության ներքո: