Պրիանկա Չոպրայի բաղադրատոմսը, որն օգնում է ազատվել կնճիռներից
LifestyleՀնդկական ֆիլմերի աստղ Պրիանկա Չոպրան հատուկ բաղադրատոմս է ներկայացնում, որն օգնում է երիտասարդ երևալ և ազատվել կնճիռներից:
Դեմքի մաշկը փափուկ պահելու և միշտ թարմ տեսք ունենալու համար Պրիանկա Չոպրան օգտագործում է դիմակ, որը պատրաստվում է յոգուրտից:
Դիմակը պատրաստելու համար հարկավոր է ընդամենը 1 ճաշի գդալ յոգուրտ և 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ:
Յոգուրտն ու կիտրոնի հյութը հարկավոր է խառնել, քսել դեմքին և պահել 10-15 րոպե, ապա լվացվել երիցուկի թուրմով:
Պրիանկա Չոպրան խորհուրդ է տալիս այս դիմակը օգտագործել գիշերը՝ քնելուց առաջ: