Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ վարչապետին ներկայացվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների զարգացման ծրագրեր

Economics

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարին ներկայացվել են ձեռնարկատիրական և սոցիալական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են թեթև արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների, գինեգործության զարգացմանը, գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրերի իրականացմանը, այգեգործական տնտեսությունների հիմնմանը, գետնախնձորից ինուլինի արտադրության ընդլայնմանը, զբոսաշրջության խթանմանը, ինչպես նաև համայնքային ենթակ առուցվածքների զարգացմանը: Անդրադարձ է կատարվել համայնքների սեփական եկամուտների ավելացման ծրագրերին և այդ ուղղությամբ նախատեսված քայլերին:

Ի թիվս մի շարք ծրագրերի, Բերդ համայնքի ղեկավարը ներկայացրել է կարի արտադրության ընդլայնման ծրագիրը, որով նախատեսվում է ընթացիկ տարվա ընթացքում ստեղծել 200 նոր աշխատատեղ,առաջիկա երեք տարվա ընթացքում՝ 650 աշխատատեղ: Նշվել է, որ տեքստիլի արտադրության ծրագրով մինչ այժմ Տավուշի մարզում իրականացվել է 6,5 մլն դոլարի ներդրում, իսկ Բերդում ծրագրի ընդլայնման նպատակով նախատեսվում է ներդնել ևս 2 մլն դոլար: Վարչապետ Կարապետյանը կարևորել է նման ներդրումային ծրագրի իրականացումը և պատաս խանատուներին հանձնարարել՝ քննարկել վարկային միջոցների տրամադրման պայմանների հարցը:    

Չինարի համայնքի ղեկավարը ներկայացնելով ծրագրերը՝ նշել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով նախատեսվում է համայնքում նոսրացված այգիների վերականգնում, նոր այգիների հիմնում, որը բնակիչներին կապահովի անհրաժեշտ եկամտով: Բացի այդ, ըստ համայնքապետի, հստակ աշխատանքներ են տարվում խաղողագործության, ծխախոտի արտադրության զարգացման ուղղությամբ: Նախատեսվում է առաջիկայում Չինարիում հիմնել նաև 500 քմ սածիլային տնտեսություն, իրականացնել բազմաբերք ելակի արտադրություն, հիմնել գինեգործության երկու արտադրամաս:

Համայնքապետն ասել է, որ առկա է գյուղ տեխնիկայի խնդիր և ավելացրել, որ դրա լուծմամբ հնարավոր կլինի մշակվող գյուղատնտեսական տարածքներն ավելացնել 100 հեկտարով: Կարեն Կարապետյանը հորդորել է այդ հարցի առնչությամբ աշխատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: 

«Լիզինգի ստարտային 20 տոկոս վճարը կառավարությունը կտրամադրի: Ամեն ինչով աջակցելու ենք: Իրականում մարդը կոնկրետ հասկանում է ինչ է պետք անել»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարել է միջազգային ծրագրերը հնարավորինս ընդգրկել համայնքային զարգացմանը միտված նախագծերում:

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարը ներկայացնելով տարբեր ոլորտներին առնչվող մի քանի նախագծեր, մասնավորապես, անդրադարձել է կաշվի իրերի արտադրություն հիմնելու ծրագրին: Նշվել է, որ մասնավոր ներդրողը համագործակցում է իտալացի գործընկերների հետ և մտադիր է արտադրանքի մի մասն արտահանել, ստեղծել նոր աշխատատեղեր: Ծրագրի իրականացման նպատակով ակնկալվում է ներգրավել 200 մլն դրամի վարկային միջոց: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ուսումնասիրել վարկավորման հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ:

Սոլակ համայնքի ղեկավարի ներկայացրած ծրագրերի շարքում էլ քննարկվել է տրակտորային պարկի զարգացման ծրագիրը, որի իրականացման նպատակով անհրաժեշտ է ներգրավել 60 մլն դրամի վարկային ռեսուրս: Համայնքապետը վստահություն է հայտնել, որ ծրագրի իրականացումը և փոքր հողատարածքների խոշորացումը կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, մշակվող տարածքների ավելացմանը: Կարեն Կարապետյանը հորդորել է այս ծրագրի ուղղությամբ ևս աշխատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:   

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work