Տորպեդո ԲելԱԶ-ը ոչ-ոքի է խաղացել. Կամո Հովհաննիսյանը մասնակցել է հանդիպմանը
SportԲելառուսի առաջնության 8-րդ տուրում «Տորպեդո ԲելԱԶ»-ը տանը ոչ-ոքի է խաղացել «Նեմանի» հետ` 1:1:
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը, ով խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել 90-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Տորպեդո ԲելԱԶ»-ն ունի 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը:
Հիշեցնենք, որ «Տորպեդո ԲելԱԶ»-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 21-ին, իսկ մրցակիցը կլինի «Գորոդեյան»: