Ի՞նչ է անում Երևանում Վահե Ավետյանը
Analysisarmenia24.info կայքը տեղեկություն է ստացել այն մասին, որ այսօր, Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանի ուղեկցությամբ, Երևանի կենտրոնում տեսել են Վահե Ավետյանին:
Հիշեցնենք, որ սա այն նույն անձն է, ով վերջերս մեկնել էր Բաքու, սակայն տեղի իշխանությունների կողմից ընդունելության չարժանանալուց հետո, վերադարձել էր Շվեդիա, որտեղ բնակվում է վերջին տարիների ընթացքում:
Վահե Ավետյանը բավականին հակասական կերպար է: Տարբեր են մոտեցումները և ընկալումները նրա անձի շուրջ: Նա ինքն իրեն համարում է քաղաքական հալածյալ: Հայ հասարակության մի մասը, նրան համարում է ազգային դավաճան, իսկ մեկ այլ խումբ` մարդու իրավունքների պաշտպան և խաղաղարար:
Նա առավելապես հայտնի է իր ադրբեջանասիրական և ադրբեջանամետ կոչերով: Իսկ վերջին շրջանում, նրա անունն ավելի շատ շրջանառվեց Ֆեյսբուք սոցիալական կայքում, որտեղ անցնելով բարեկրթության բոլոր նորմերը, իրավապաշտպանին, գրողին, հրապարակախոսին կամ պարզապես կիրթ մարդուն ոչ բնորոշ բառապաշարով, մահացու մեղքերի մեջ մեղադրեց հանրությանը քաջ հայտնի Լևոն Բարսեղյանին: