Ֆեդերերը բաց կթողնի «Ռոլան Գարոսը»
SportՇվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը բաց կթողնի «Մեծ սաղավարտի» մրցաշարերից Ֆրանսիայի բաց առաջնությունը` «Ռոլան Գարոսը»:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ֆեդերերը ցանկություն է հայտնել բաց թողնել գրունտային մրցաշարը, նպատակահարմար գտնելով նախապատրաստվել խոտի և հարդի մրցաշարերին:
Շվեյցարացին բաց էր թողել նաև նախորդ տարվա «Ռոլան Գարոս» մրցաշարը: Ֆրանսիայի բաց առաջնությունում Ֆեդերերը հաղթել էր 2009 թվականին: