Քիմ Քարդաշյանի ընտանիքը միայնության մեջ է թողել Քեյթլին Ջեներին
LifestyleՔիմ Քարդաշյանի տրանսգենդեր խորթ հայր Քեյթլին Ջեները շարունակում է տառապել միայնության մեջ, քանի որ Քարդաշյան-Ջեներ գերդաստանը չի շփվում նրա հետ:

Ամեն ինչ սկսվեց, երբ Քեյթլինն իր հուշերը հրապարակեց՝ պատմելով նախկին կնոջ՝ Քրիս Ջեների հետ սեռական կյանքից անբավարարվածության մասին:
Դրանից հետո Քարդաշյան-Ջեներ գերդաստանը զայրացավ Քեյթի վրա, չնայած ոչ ոք բացահայտորեն չխոստովանեց դա:
Պապարացիները Մայրերի տոնին Քեյթլինին «բռնացրել» են Մալիբուում՝ միայնակ Starbucks գնալիս:


Լրագրողներին հայտնի է դարձել, որ 67-ամյա Քեյթն օրը մենակ է անցկացրել եւ շնորհավորանք չի ստացել Քրիսից, Քորթնիից, Քիմից, Քլոեից, Քենդալից եւ Քայլիից:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ X17Online-ի