Յուվենտուսը 25 մլն եվրո է առաջարկել Բարսելոնայի կիսապաշտպանի համար
SportԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարայի ծառայություններով,- հաղորդում է «Corriere dello Sport»-ը:
Իտալիայի չեմպիոնը բրազիլացու համար պատրաստ է վճարել 25 մլն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին` ցանկանալով մասնակցել ԱԱ-2018-ին:
Բրազիլացին վստահ չէ, որ «Բարսելոնայում» կունենա համապատասխան խաղային պրակտիկա: