Աթլետիկի երիտասարդ հարձակվողը` Լիվերպուլի և Նապոլիի դիտակետում
SportԲիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը կարող է փոխել ակումբային գրանցումն արդեն ամռանը,- տեղեկացնում է «Corriere Dello Sport»-ը:
22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը»: «Մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համարվում է իսպանացու տաղանդի մեծ երկրպագու:
Հաղորդվում է, որ Ուիլյամսի գործողություններին հետևում է նաև «Նապոլին»: Իտալական ակումբում կարծում են, որ երիտասարդ հարձակվողը կարող է մեծ օգուտ տալ Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմին:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարին Ինյակին երկարաձգել է պայմանագրի ժամկետը բասկյան ակումբի հետ, որտեղ նշված հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո: