Կառավարության պարտքի սպասարկմանն ուղղված միջոցներն ավելացել են 3.9 տոկոսով
EconomicsՀՀ պետական բյուջեից կառավարության պարտքի սպասարկմանը հունվար-մարտին տրամադրվել է 29.1 մլրդ դրամ` կազմելով եռամսյակային ծրագրի 94%-ը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, նշված գումարից 8.6 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 20.5 մլրդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: Պարտքի սպասարկման ծախսերը 3.9%-ով կամ 1.1 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ հիմնականում պայմանավորված ներքին պարտքի սպասարկման ծախսերի աճով:
2017 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 20.6 մլն դրամ սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի 94.4%-ը և 17.7%-ով (4.4 մլրդ դրամով) զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Սուբսիդիաների նվազումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ 2016 թվականի նույն ժամանակահատվածում 1.9 մլրդ դրամ պետական աջակցություն էր տրամադրվել հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով և 826.4 մլն դրամ` խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորմանը:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 37.7 մլրդ դրամ դրամաշնորհներ, որից 36.3 մլրդ դրամը` պետական հատվածի այլ մակարդակներին, 1.5 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին:
Մասնավորապես` համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվել են 12 մլրդ դրամ դոտացիաներ, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 2%‑ով: 22.7 մլրդ դրամ են տրամադրվել այլ ընթացիկ դրամաշնորհներին ապահովելով եռամսյակային ծրագրի 84.7% կատարողական և 10.7%-ով (2.2 մլրդ դրամով)գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Դրամաշնորհների եռամսյ ակային ծրագիրն, ընդհանուր առմամբ կատարվել է 89.7%‑ով: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 10.3%‑ով կամ 3.5 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված այլ ընթացիկ դրամաշնորհների աճով: