Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստների հրավիրել է ազգային հավաքական:
Հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը, իսկ հունիսի 10-ին՝ ժամը 22:45-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստ ական հավաքին մասնակցելու հրավեր.
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)
Լևոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Արմեն Համբարձումյան, «Մորդովիա» (Ռուսաստան)
Դավիթ Յուրչենկո, «Անժի» (Ռուսաստան)
Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ: