Արսեն Բեգլարյանը կրկնել է Ռենե Իգիտայի «կարիճի հարվածը»
SportԵրևանի «Ալաշկերտ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը հերթական մարզման ժամանակ գնդակը հետ մղելիս կրկնել է Կոլումբիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռենե Իգիտայի «կարիճի հարվածը»:
Այդ մասին հաղորդում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը:
Բեգլարյանը կրկին հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու hունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպմանը, իսկ հունիսի 10-ին՝ ժամը 22:45-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում տեղի ունենալիք Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան մրցավեճին: