Պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց ստացված եկամուտները կազմել են 1.8 մլրդ դրամ
EconomicsՀՀ պետբյուջեում պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց ստացված եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակում կազմել են շուրջ 1.8 մլրդ դրամ, որոնք առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշն ապահովել են 60.5%-ով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, միջոցները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազան ցել են 24.2%‑ով:
Մասնավորապես` ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները կազմել են շուրջ 1.7 մլրդ դրամ կամ ծրագրի 59.8%-ը: Ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները ստացվել են նախատեսված ծավալով` կազմելով 51.2 մլն դրամ:
Ոչ պաշտոնական դրամաշնորհների գծով պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին ստացվել են 1.4 մլն դրամ չնախատեսված մուտքեր՝3.5 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: