Խեսե. Ցանկանում եմ մնալ Իսպանիայում, սակայն ամեն ինչ կախված է ՊՍԺ-ից
Sport«Լաս Պալմասի» հարձակվող Խեսեն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են ֆրանսիական ՊՍԺ-ին, հայտարարել է, որ ցանկանում է շարունակել ելույթներն իսպանական ակումբում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 15 հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
«Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում: Ես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ եմ, սակայն ցանկանում եմ մնալ Իսպանիայում: Ամեն ինչ կախված է փարիզյան ակումբից:
Գալիք մրցաշրջանն այլ կլինի: Չեմ զղջում, որ վերադարձել եմ Իսպանիա»,- Խեսեի խոսքն է մեջբերում «Football Espana»-ն: