ՀՀ պետբյուջեի ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշի աճով
Economics2017 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ պետական բյուջեի ծախսերն աճել են 2.1%‑ով կամ 5.9 մլրդ դրամով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, աճը հիմնականում պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշի աճով:
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2017 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել են 13.4 մլրդ դրամ: Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 13.5 մլրդ դրամ, որոնց եռամսյակային ծրագիրը կատարվել է 52.4%‑ով: Նշված ծախսերը 24%-ով կամ 2.6 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, պահպանման և հիմնանորոգման ծախսերի աճով: Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 102.4 մլն դ րամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 մլրդ դրամի դիմաց: