Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք վարչական շրջանում

Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նորակառույց ևս երկու հանգստի գոտիներ: Ծրագրի կյանքի կոչումն ու նոր և համարավետ այգու բացումն առավել քան սպասված էր Ջրվեժ Բանավան 2-րդ և 4-րդ շենքերի հարակից տարածքի բնակիչների համար: Բնակիչների խնդրանքով քաղաքապետը նկարազարդվող պատին անձամբ է գունավորել խաղաղության աղավնին: Շնորհակալություն հայտնելով բարեկարգման և հանստի գոտու ստեղծման համար, բնակիչներն ընդգծել են, որ այգիների ու բակերի բարեկարգման և կառուցման ծրագրերը հատկապես ծայրամասային համարվող վարչական շրջաններում իրապես կարևոր են ու սպասված: Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ քաղաքի համաչափ զարգացման ապահովումն իր առաջնահերթ նպատակներից մեկն է և այդ համատեքստում կարվի ամեն ինչ, որպեսզի անկախ վարչական շրջանի տեղակայման դիրքից երևանցին իրեն զգա իրապես մայրաքաղաքի լիարժեք բնակիչ: Ողջունելով քաղաքապետի նման դիրքորոշումը, բնակիչներն էլ իրենց հերթին վստահեցրել են, որ իրենց ուժերի սահմանում կանեն հնարավորը, որպեսզի օր առաջ կյանքի կոչվեն Տարոն Մարգարյանի ծրագրերը: Հանգստի գոտում տեղի է ունեցել նաև ԵԿՄ կողմից Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացումը: Բնակիչների տնօրինմանը հանձնված հաջորդ՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 13 շենքի հարակից տարածքի այգին բարեկարգվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, ինչը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Բարեկարգման ծրագրի շրջանակում 4300 քմ ընդհանուր մակերեսով նորաստեղծ այգին բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ապահովվել է անհրաժեշտ բոլոր պայմաններով: Հանգստի գոտում տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, զրուցարան: Կառուցվել են նոր արահետներ, աստիճաններ, անցկացվել է արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ: Կարևորելով մասնավոր հատվածի հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար և ողջունում է մասնավոր հատվածի մասնակցությունը Երևանի զարգացման ծրագրերին. «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ քաղաքապետարանի ծրագրային գերակայությունների շարքում առանձնակի կարևորվում է այգիների, պուրակների և, ընդհանրապես, կանաչ տարածքների բարեկարգումը և մենք տարեցտարի ավելի ենք ընդլայնում այդ ուղղությամբ աշխատանքների ծավալները: Եվ որ կարևոր է, այս հարցում ևս առաջնորդվում ենք մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով և ծրագրերի մեծ մասն իրականացնում ենք հատկապես ծայրամասային վարչական շրջաններում: Այսօր մենք երևանցիներին ենք հանձնում հանգստի հերթական գեղեցիկ անկյուններից մեկը, որը կառուցվել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում: Աշխատանքները մեկնարկել էին գարնանն ու այսօր արդեն Նոր Նորքն ունի 4300 քմ ընդհանուր մակերեսով գեղեցիկ ու խնամված այգի՝ ճեմուղիներով, նստարաններով, աղբամաններով: Այգու տարածքի 70 տոկոսից ավելին, ինչպես և խոստացել էինք, կանաչ մակերեսն է կազմում: Կարծում եմ նաև նկատեցիք, որ այգու 8 մուտքերից 4-ը հարմարեցված են հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիների համար: Մենք շարունակելու ենք նոր այգի-պուրակների ստեղծման ուղղությամբ ծրագրերի իրականացումը և համոզված եմ, որ մի քանի տարի անց մենք իրոք կունենանք ավելի կանաչ ու ավելի բարեկարգ քաղաք, որը, վստահ եմ, բոլորիս ցանկությունն է», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետն ու ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն այգում եղևնի են տնկել:
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards