Զիդան. Չեմ բացառում, որ Բեյլը պատրաստ կլինի «Յուվենտուսի» դեմ խաղին
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, հավանաբար, կկարողանա մասնակցել Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին, որը կկայանա հունիսի 3-ին Քարդիֆում:
«Չեմ բացառում, որ Բեյլը կմասնակցի «Յուվենտուսի» դեմ խաղին: Գարեթին օգնեց այն, որ նա չէր խաղում առաջնությունում: Բեյլն արդեն աշխատում է խաղադաշտում եւ ավելի լավ է զգում իրեն: Այդ կապակցությամբ ես լավատեսությամբ եմ տրամադրված»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը վնասվածք էր ստացել «Բարսելոնայի» դեմ ապրիլի 23-ին կայացած խաղում եւ մինչեւ օրս բացակայում է դաշտից: