Կոնֆեդերացիաների գավաթ. Յոահիմ Լյովը հրապարակել է Գերմանիայի ընտրանու կազմը
SportԳերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել է հավաքականի կազմը Կոնֆեդերացիաների Գավաթում:
Թիմը հիմնականում կազմված է երիտասարդ ֆուտբոլիստներից: Հայտացուցակից բացակայում է Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, ով վնասվածք ունի:
Դարպասապահներ. Բերնդ Լենո («Բայեր»), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա»), Կևին Տրապ (ՊՍԺ)
Պաշտպաններ. Մատիաս Գինտեր («Բորուսիա» Դ.), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Բեյնամին Հենրիքս («Բայեր»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Շկոդրան Մուստաֆի («Արսենալ»), Մարվին Պլատենհարդտ («Հերտա»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռոմա»), Նիկլաս Զյուլե («Հոֆենհայմ»)
Կիսապաշտպաններ. Էմրե Ջան («Լիվերպուլ»), Կերեմ Դեմիրբայ («Հոֆենհայմ»), Դիեգո Դեմե («Լայպցիգ»), Յուլիան Դրաքսլեր (ՊՍԺ), Լեոն Գորեցկա («Շալկե»), Սեբաստյան Ռուդի («Հոֆենհայմ»), Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի»), Լարս Շտինդլ («Բորուսիա» Մ.)
Հարձակվողներ. Յուլիան Բրանդտ («Բայեր»), Սանդրո Վագներ («Հոֆենհայմ»), Տիմո Վերներ («Լայպցիգ»), Ամին Յունես («Այաքս»)