Թանգարանների միջազգային օրը համայնքային թանգարաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ
CultureԵրևանում այս տարի ևս Թանգարանների միջազգային օրը, որն ըստ ավանդույթի նշվում է մայիսի 18-ին, կանցնի հետաքրքիր միջոցառումներով, որոնց ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան Անվճար կգործեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի, Կ. Դեմիրճյանի և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարաններ:
Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով այս տարի թանգարանների միջազգային օրը կկրի «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին թանգարանում» խորագիրը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 18-ին համայնքային թանգարանները կգործեն հետևյալ ժամանակացույցով.
Երևան քաղաքի պատմության թանգարանի դռները բոլոր այցելուների համար բաց կլինեն ժամը 10:00 -18:00-ն:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կգործի ժամը 10:30-16:30-ն: Ժամը 14:00-ին Էրեբունի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կբացվի «Ցավոտ պատմություններ, Վան. Կորուսյալ մայրաքաղաք» խորագրով ցուցահանդեսը:
Ժամանակակից արվեստի թանգարանը այցելուների համար բաց կլինի ժամը 11:00-18:00-ն: Ժամը 11։00-ին թանգարանում կբացվի նաև «Դարի գծեր» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է Նորվեգիայում բնակվող մի ընտանիքից երեք արվեստագետների գրաֆիկական աշխատանքները։
Կարեն Դեմիրճյան թանգարանը կգործի ժամը 10:00-18:00-ն: Հիմնական ցուցադրությունից բացի արվեստասերներին կներկայացվի նաև «ԽՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները» խորագրով ցուցահանդեսը: Կցուցադրվեն նաև ԽՍՀՄ տարիները լուսաբանող փաստավավերագրական ֆիլմեր:
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանն այդ օրը կաշխատի ժամը 10:00-18:00-ն: Ժամը 16:00-ին տեղի կունենա Նանսենի «Խաբված ժողովուրդ» գրքի քննարկումը: