Դիրկ Կյույտն ավարտում է կարիերան
SportՌոտերդամի «Ֆեյենորդի» հարձակվող Դիրկ Կյույտը հայտնել է կարիերան ավարտելու մասին,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը 2003-ից 2006 թվականներին հանդես է եկել «Ֆեյենորդում», որտեղ վերադարձել է 2015 թվականներին: Նա հանդես է եկել նաև անգլիական «Լիվերպուլում» և թուրքական «Ֆեներբահչեում»:
Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրած 105 խաղում Կյույտը խփել է 24 գնդակ: