Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարում
SportՌուսաստանի Կիրիշի քաղաքում տեղի ունեցան «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջին տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին տուրում մեր ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց Արամ Հակոբյանը, նրա մրցակիցն էր Կիրիլ Շյոտկինը: Մրցաշարում մեր մյուս ներկայացուցիչը՝ Շանթ Սարգսյանը, հաշտություն կնքեց Սերգեյ Լոբանովի հետ:
Մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ տոնեցին նաև Կիրիլ Շուբինը, Նիկոլոզի Կաչարավան և Լամպրոս Գյանոուլակիսը:
Կայանալիք 2-րդ տուրում Արամ Հակոբյանի մրցակիցն է Կիրիլ Շևչենկոն, իսկ Շանթ Սարգսյանն ուժերը կչափի Նիկոլոզի Կաչարավայի հետ:
«Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը հանդիսանում է Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի խաղարկության առաջին փուլը: Մրցաշարի խաղային օրերն են մայիսի 17-21-ը և 23-28-ը: Մայիսի 22-ը հանգստյան օր է: 1-10-րդ տուրերի պարտիաների մեկնարկը` Երևանի ժամանակով 16:00-ին: Վերջին տուրինը՝ Երևանի ժամանակով 11:00-ին: