Քլոե Քարդաշյանը՝ Louis Vuitton-ից 2000 դոլար արժողությամբ պայուսակով
LifestyleՄինչ Եվրոպան զբաղված էր Կաննով, Քլոե Քարդաշյանին նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում: Ռեալիթի շոուի աստղը վերադարձել է Քլիվլենդից, որտեղ մի քանի օր անցկացրել է ընկերոջ՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ:

Քիմ Քարդաշյանի 32-ամյա քրոջը նկատել են Louis Vuitton-ից 2.000 դոլար արժողությամբ պայուսակով:

Սովորաբար Քլոեն հաճույքով կեցվածք է ընդունում պապարացիների առջեւ, բայց այս անգամ նրանք կարողացել են հայուհու երկու լուսանկար անել միայն:

Ի դեպ, կիրակի ցուցադրվել է Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի հերթական մասը, որտեղ ուշադիր հեռուստադիտողները նկատել են, որ Քլոեն նկարահանվել է մարիխուանան ձեռքին: Սերիան նվիրված էր Կոստա Ռիկայում ընտանիքի անցկացրած արձակուրդին:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ X17Online-ի