Կեւին-Պրինս Բոատենգը 3 տարով երկարաձգել է պայմանագիրը
Sport«Լաս Պալմասի» գանացի կիսապաշտպան Կեւին-Պրինս Բոատենգը 3 տարով երկարաձգել է իսպանական ակումբի հետ գործող պայմանագիրը: 30-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը, հայտնում է ակումբի կայքը:
Բոատենգն այս մրցաշրջանից առաջ է միացել «Լաս Պալմասին», որի կազմում մասնակցել է Իսպանիայի ընթացիկ առաջնության 28 խաղի եւ դարձել 10 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: