Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության բացման արարողությանը կմասնակցի 1500 մարդ
SportԱվելի քան 1500 մարդ կմասնակցի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության բացման արարողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` TASS-ը տեղեկացնում է, որ Սանկտ Պետերբուրգի համանուն մարզադաշտում կայանալիք բացման արարողության ընթացում հանդիսականներին և հեռուստադիտողներին կպատմեն Ռուսաստանի պատմության, սովորույթների և բնության մասին:
Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունն այս տարի կմեկնարկի հունիսի 17-ին: 8 թիմեր` Ռուսաստան, Պորտուգալիա, Նոր Զելանդիա, Մեքսիկա, Կամերուն, Չիլի, Ավստրալիա Գերմանիա, կպայքարեն երկու խմբերով: Մրցաշարի հաղթողը կարժանանա 5 միլիոն դոլար պարգևավճարի: Գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա հուլիսի 2-ին: