Դոլարի անկումը շարունակվում է, իսկ եվրոն շարունակում է թանկանալ
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 18-ին, կազմել է 483.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.57դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.47 դրամ (աճել է 0.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 630.26 դրամ (աճել է 3.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.35 դրամ (նվազել է 0.17 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 262.59 դրամ, ոսկի՝ 19,537.65 դրամ, պլատին՝ 14,668 դրամ։