ԵԱՏՄ-ն համաձայնագրով կկարգավորի թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի շրջանառությունը
EconomicsԵԱՏՄ երկրները ծրագրում են նոր համաձայնագրով կարգավորել, մեկ ընդհանուր հայտարարի բերել թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի շրջանառությունը:
Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործակցության հեռանկարները ոսկերչությ ան և թանկարժեք մետաղների բնագավառում» խորագրով կլոր սեղան-քննարկումից առաջ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ ոսկերիչների ասոցիացիայի՝ Երևանում անցկացվող նիստին քննարկվելու է ԵԱՏՄ տարածքի ոսկերչական ոլորտի համագործակցության և փոխգործակցության հարթակներին վերաբերվող հարցեր:
«ԵԱՏՄ տարածքում թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի շրջանառությունը մեկ ընդհանուր հայտարարի բերելու համաձայնագիրը նախագծման փուլում է, որն այժմ քննարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Իսկ մեզ համար կարևոր է նաև լսել գործարարներին, որպեսզի հետագայում այդ համաձայնագիրը մշակելու և վերջնական տեսքի բերելու հարցում ունենանք նաև գործարար համայնքի կարծիքը»,- ասաց Մկրտչյանը:
Մայիսի 18-ին Երևանում անցկացվեց «ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործակցության հեռանկարները ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում» խորագրով կլոր սեղան-քննարկում: Միջոցառման նպատակն էր ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում արտադրված ոսկերչական արտադրանքի հարգադրոշմների փոխադարձ ճանաչման խնդրի, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված գործակցության ակտիվացման հարցերի քննարկումը: Կլոր սեղան քննարկումը կազմակերպվել էր ԵԱՏՄ ոսկերիչների ասոցիացիայի և ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցչի նախաձեռնությամբ: