ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանել է Ծաղկունյաց լճում ձկների անկումը
SocietyՀՀ բնապահպանության նախարարության «Թեժ գծով» ստացված 2017 թվականի մայիսի 15-ի`Ծաղկունյաց լճում մեծ թվով ձկների անկման ահազանգի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարված ջրի նմուշառման լաբորատոր անալիտիկ հետազոտության արդյունքում թունավոր տարրեր չեն հայտնաբերվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձկների զանգվածային անկման պատճառ է հանդիսացել խստագույն ձմեռը, ինչի հետևանքով լիճը ծածկվել է սառույցով՝ առաջացնելով թթվածնային քաղց: