Մեղրիում հիդրոէներգոկասկադի կառուցման նպատակով կներդրվի մեկ մլրդ դրամ
EconomicsՀայաստանի կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Գրին Փաուր» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերության նպատակն է Սյունիքի մարզում՝ Մեղրի համայնքում, կառուցել 3,5 ՄգՎտ փոքր հիդրոէներգոկասկադ, որը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 1 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 311,4 մլն դրամ։
«Արդյունքում կստեղծվի մոտ 13 աշխատատեղ` 82 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Կարայանը: