Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ և ռուս պաշտոնյաները քննարկեցին երկրների միջև ոսկերչական ոլորտի գործակցության հեռանկարները

Economics

Երևանում անցկացվեց «ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործակցության հեռանկարները ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում» խորագրով կլոր սեղան-քննարկում:

Միջոցառման նպատակն է ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում արտադրված ոսկերչական արտադրանքի հարգադրոշմների փոխադարձ ճանաչման խ նդրի, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված գործակցության ակտիվացման հարցերի քննարկումը: Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր ԵԱՏՄ ոսկերիչների ասոցիացիայի և ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցչի նախաձեռնությամբ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի խոսքով` թանկարժեք մետաղների բնագավառը Հայաստանի համար համարվում է առաջնային զարգացման ոլորտներից մեկը և ԵԱՏՄ տարածքը միասնական հարթակ է, որտեղ կարելի է դիտարկել այն հարցերը, որոնք կարող են նպաստել անդամ երկրների փոխգործակցությանը:

«Այսպիսի միջոցառումների կազմակերպումը հնարավորություններ կընձեռի ոչ միայն ներքին առևտրի, այլ նաև երրորդ երկրների հետ մեր արտադրանքների տարածմանը: Այս կոնտեքստում առաջնահերթություն է միասնական աշխատանքներ իրականացնել, տեսնել թե ինչ խնդիրներ կան ոլորտում և ինչ հնարավորություններ կան ԵԱՏՄ անդամ երկրների մոտ այդ հարթակում աշխատելու համար, որպեսզի վերացվեն պատնեշները»,- ասաց փոխնախարարը`  կարծիք հայտնելով, որ կան որոշ խոչընդոտներ և քննարկման ժամանակ հնարավոր կլինի գալ դրանց հաղթահարման ուղղությամբ միասնական որոշումների կայացմանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նշեց, որ կլոր սեղան քննարկման ժամանակ բարձրացված խնդիրները հնարավորություն կտան ԵԱՏՄ-ի բարձրագույն մարմիններին դրանց լուծումների վերաբերյալ որոշումներ կայացնել:

«Իսկապես մենք պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները ոսկերչական արտադրանքների վերաբերյալ միասնական շուկա ստեղծելու ուղղությամբ: Այն շահավետ կլինի թե մեծ թե փոքր պետություններին, երբ մի երկրի ոսկերչական արտադրանքն ընդունված կլինի տարբեր երկրներում»,- ասաց Թամազյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանի տեղեկացմամբ` ԵԱՏՄ տարածքում գոյություն ունի հարգադրոշմների և հարգորոշման փոխադարձ ճանաչելիության խնդիրը, որը շատ կարևոր է գործարարների համար: Նրա խոսքով`  հարգադրոշմների և հարգորոշման փոխադարձ ճանաչելիությունը շատ կօգնի գործարարներին հետագա համագործակցության համար,

«Օրակարգում ունենք 6-7 խնդիրներ, որոնք վերաբերվում են արտահանման, ներմուծման, փոխադարձ համագործակցության, տոլինգի հետ կապված հարցերին, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիներին: Մի հարց էլ կա, որը հետաքրքրում է ՌԴ-ին, այն վերաբերվում է Իրանի հետ համագործակցությանը: Այսօրվա միջոցառմանը որևէ որոշում չի ընդունվելու, այլ ընդամենը կարծիքների փոխանակում է, որից հետո համապատասխան կառավարությունները համաձայնագրի քննարկման ժամանակ կունենան իրենց ավելի հստակ պատկերացումները կապված բիզնեսի ներկայացուցիչների դիրքորոշումներին»,- ասա ց Մկրտչյանը:

ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանի կարծիքով` ռուսաստանյան շուկան ամենակարևորն է մեզ համար, և կան խնդիրներ, որոնք պետք է լուծել ապրանքների ներմուծման համար: 

«Այսօրվա նիստում քննարկվելու է հարգադրոշմների և հարգորոշման փոխադարձ ճանաչումը,  ինչը կարևոր է փոքր և միջին արտադրողների համար, քանի որ նրանք չունեն ՌԴ-ում սպասելու և ֆինանսական միջոցների հնարավորություններ»,- ասաց Ասոյանը` հավելելով, որ քննարկվելու են նաև Իրանի շուկայում աշխատելու հեռանկարները: Նա հույս հայտնեց, որ ռուս և հայ գործարարները միջոցառմանը ծանոթանալու շնորհիվ կստեղծեն համատեղ գործարաններ, որտեղ ամեն մի երկիր կունենա իր առանձնահատկությունները:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work