Մեկ օրում գրանցված 6 ՃՏՊ-ի հետևանքով 8 մարդ է վիրավորվել
SocietyԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը:
Բացահայտվել է կողոպուտի 1, գողության 12 և խարդախության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և խարդախության 1 դեպք։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: