«Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչն անգլիական ակումբից առաջարկ է ստացել
SportԱնգլիական «Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարող է գլխավորել «Ուոթֆորդը»:
Վալտեր Մացարիից բաժանվելուց հետո ակումբի ղեկավարությունն ընթացիկ տարվա ամռանը հույս ունի աշխատանքի հրավիրել իտալացի մեկ այլ մասնագետի:
Ինչպես հայտնի է` անգլիական ակումբն արդեն հաստատել է այն տեղեկությունը, ըստ որի, Մացարին կլքի զբաղեցրած պաշտոնն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Լեսթերը» Ռանիերիի գլխավորությամբ հռչակվեց Անգլիայի չեմպիոն, իսկ ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածում իտալացի մասնագետը հեռացվեց անգլիական ակումբից վատ արդյունքների պատճառով: