Մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հատկացվեց մոտ 2 մլրդ դրամ
EconomicsԿառավարության որոշմամբ ՀՀ մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 1 միլիարդ 988 միլիոն դրամ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը նշեց, որ միջոցները կուղղվեն մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության հա մար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող ծրագրեր իրականացնելու համար:
«Մասնավորապես կիրականացվեն դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրեր»,- ասաց Լոքյանը: