Տիգրան Կիրակոսյանը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ սամբոյի Եվրոպայի չեմպիոն (ֆոտո)
Sport
Այսօր Մինսկում մեկնարկեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը՝ մասնակցությամբ 26 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկ-մարզուհու:
Մրցումների առաջին օրը մեր մարզիկներից մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, ով, ի դեպ ծառայում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում, արժանացավ բրոնզի մեդալի, իսկ մարզական սամբոյի 52 կգ ք/կ-ում վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն:
Ի դեպ, Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:
Մրցումները կավարտվեն մայիսի 21-ին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samboarm/photos/a.154952138047910.1073741828.148210415388749/68248699862775