Աթլետիկոն Յուվենտուսից 110 մլն եվրո է պահանջել կիսապաշտպանի համար
SportՄադրիդի «Աթլետիկոյի» բելգիացի կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն հետաքրքրել է Թուրինի «Յուվենտուսին»:
Իտալիայի չեմպիոնը կապնվել է մադրիդցիների հետ և տեղեկություն խնդրել 23-ամյա բելգիացու հնարավոր տրանսֆերի շուրջ: Իսպանական ակումբը մտադիր չէ կիսապաշտպանին վաճառել 110 մլն եվրոյից պակաս գումարով,- հաղորդում է «Tuttosport»-ը:
«Յուվենտուսը» որպես այլընտրանք դիտարկում է Ֆեդերիկո Բերնարդեսկիի, Դուգլաս Կոստայի, Թոմա Լեմարի և Բալդե Կեյտայի տարբերակները: