Շարմազանովը «բացահայտել է», որ Տեր-Պետրոսյան ազգանունով հումորիստ կա
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը որակեց որպես «ոչինչ չասող»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նկատեց, որ ՀԱԿ ղեկավարի ելութն այնքան անհետաքրքիր ու ձանձրալի էր, որ նույնիսկ նրա գործընկերները, որ կանգնած էին հարթակում, չէին լսում, և Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ ընդհատելու ելույթը, նրանց նայել, որից հետո նոր շարունակեց:
«Իր ելույթից հիշեցի միայն անեկդոտները: Գիտեի, որ Պետրոսյան ազգանունով հումորիստ ունենք /ի նկատի ունի Եվգենի Պետրոսյանին/, բայց բացահայտեցի, որ Տեր-Պետրոսյան ազգանունով էլ հումորիստ ունենք»,- նշեց նա: