Ցանկանում ենք հաղթել և պետք է անենք դա. Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի մասին
Sport«Մանչեսթեր Յուանյթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ դիմակայությանը և նշել, որ իրենք հանդիպմանը գնալու են միայն հաղթանակի ձգտումով:
«Վստահաբար կարող եմ ասել՝ մենք ունենք մեկ տարբերակ` հաղթել: Եզրափակչին չենք գնալու պարտության մասին մտքերով: Ցանկանում ենք հաղթել և պետք է անենք դա: Մեզ համար այս տիտղոսը շատ կարևոր է և հնարավորություն է Չեմպիոնների լիգայում խաղալու: «Մանչեսթեր Յուանյթեդ»-ն այն ակումբը չէ, որը կարող է երեք մրցաշրջան անընդմեջ խաղալ Եվրոպայի լիգայում:
Սա լինելու է կյանքիս ամենակարևոր խաղը: Չեմ ցանկանում բաց թողնել նման հնարավորությունը: Մտածում եմ միայն հաղթանակի մասին և գիտեմ, որ կարող ենք հաղթել: Չեմ նյարդայնանալու, այլևս երեխա չեմ: Կարողանում եմ հաղթահարել ճնշումը և պատրաստվել խաղերին: Ես պարզապես պետք է մնամ այնպիսին, ինչպիսին կամ:
Տեսել եմ «Այաքս»-ի որոշ խաղեր, նրանք լավ ու երիտասարդ թիմ են, տաղանդավոր խաղացողներ ունեն: Նրանք ագրեսիվ են խաղում և միշտ ձգտում են ցուցադրել այն ֆուտբոլը, որին սովոր են»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: