Հռոմ. Նադալը լքեց պայքարը, Ջոկովիչը կիսաեզրափակիչում է
SportԱշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը թենիսի Հռոմի «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում 6:1, 6:4 հաշվով հաղթեց արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին:
Իսպանացի Ռաֆայել Նադալը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ՝ 2 սեթում պարտվելով ավստրիացի Դոմինիկ Տիմին՝ 4:6, 3:6: Ջոկովիչն ու Տիմը կվիճարկեն եզրափակիչի ուղեգիրը:
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւն ու ամերիկացի Ջոն Իզները:
Հիշեցնենք, որ այս ամիս Ռաֆայել Նադալը Դոմինիկ Տիմին հաղթել էր Մադրիդի ու Բարսելոնայի «Մասթերս 1000» մրցաշարերի եզրափակիչներում: