Արգենտինայի հավաքականի կազմը. Իկարդին դարձյալ հրավիրվել է
SportԱրգենտինայի հավաքականը ներկայացրել է թիմի կազմը Բրազիլիայի (հունիսի 9, Մելբուրն) ու Սինգապուրի (հունիսի 13, Սինգապուր) դեմ ընկերական խաղերի համար, հայտնում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Դարձյալ հրավիրվել է իտալական «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին, որն Արգենտինայի հավաքականի կազմում միակ հանդիպումն անցկացրել է 2013-ի հոկտեմբերին:
Դարպասապահներ. Սերխիո Ռոմերո («Մանչեսթեր Յունայթեդ»), Նաուել Գուսման («Տիգրես»), Խերոնիմո Ռուլի («Ռեալ Սոսյեդադ»):
Պաշտպաններ. Նիկոլաս Օտամենդի («Մանչեսթեր Սիթի»), Խավյեր Մասկերանո («Բարսելոնա»), Էմանուել Մամանա («Լիոն»), Գաբրիել Մերկադո («Սեւիլիա»):
Կիսապաշտպաններ. Էդուարդո Սալվիո («Բենֆիկա»), Լուկաս Բիլիա («Լացիո»), Գիդո Ռոդրիգես («Տիխուանա»), Լեոնարդո Պարեդես («Ռոմա»), Էվեր Բանեգա («Ինտեր»), Մանուել Լանզինի («Վեստ Հեմ»), Անխել Դի Մարիա (ՊՍԺ):
Հարձակվողներ. Ալեխանդրո Գոմես («Ատալանտա»), Խոակին Կորեա («Սեւիլիա»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Մաուրո Իկարդի («Ինտեր»), Գոնսալո Իգուաին («Յուվենտուս»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»):
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է Էդգարդո Բաուսայի հեռացումից հետո: Սպասվում է, որ ազգային թիմը գլխավորելու է «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին: