Հոկեյի ԱԱ. Եզրափակչում միմյանց կհանդիպեն Կանադայի և Շվեդիայի ընտրանիները
SportՀոկեյի 2017 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի շրջանակում Շվեդիան հաղթեց Ֆինլանդիային 4:1 հաշվով:
Այսպիսով, վաղը` մայիսի 21-ին մրցաշարի եզրափակչում միմյանց կհանդիպեն Կանադայի և Շվեդիայի ընտրանիները:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի մյուս խաղում Կանադան հաղթել էր Ռուսաստանին 4:2 հաշվով:
Հավելենք, որ երրորդ տեղի համար պայքարում Ռուսաստանը կմրցի Ֆինլանդիայի հետ: