Պատահար Աշտարակ-Փարպի ճանապարհին. վարորդին հիվանդանոց են տեղափոխել
SocietyԱշտարակ-Փարպի ավտոճանապարհին տրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Մայիսի 20-ին, ժամը 21:46-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Պարզվել է, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 3-ին կմ-ին «BMW 525» մակնիշի 35 CC 933 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Է.Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխել է Աշտարակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: