Էնրիկե. Չգիտեմ՝ ինձ ով կփոխարինի Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնում
Sport«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոստովանել է, որ չգիտի, թե իրեն ով կփոխարինի կատալոնական ակումբում.
«Չգիտեմ, թե ինձ ով կփոխարինի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ մասին ինձ ոչինչ չեն ասել»,- Լուիս Էնրիկեի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է ինքը զգում ապագայի հետ կապված՝ խանդավառությու՞ն, թե՞՝ տխրություն, մարզիչը պատասախանել է.
«Ոչ մեկը, ոչ մյուսը: Սա իրավիճակ է, որը ես ինքս եմ ստեղծել: Ենթադրում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել՝ կարծելով, որ յուրաքանչյուր փուլ ունի իր սկիզբն ու ավարտը:
Ես ամեն ինչում միշտ փորձել եմ դրականը տեսնել: Եվ հիմա ցանկանում եմ կյանքիս նոր փուլ սկսել»,- ասել է Էնրիկեն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Լուիս Էնրիկեն հայտնել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա կատալոնական «Բարսելոնայից»: