Չավի. Ադրիեն Ռաբիոն կկարողանար խաղալ Բարսելոնայում
SportԿատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Չավին խորհուրդ է տվել ակումբին ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին:
«Նա կկարողանար հանդես գալ «Բարսելոնայում»: Ադրիենը հեշտությամբ կհարմարվեր թիմին: Նա գիտի, թե ինչպես է պետք կազմակերպել խաղը, գրոհել, պաշտպանվել:
Ռաբիոն կատարյալ ֆուտբոլիստ է նաև առանց գնդակի խաղով»,- Չավիի խոսքը մեջբերում է «Tribal Football»-ը:
Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Ռաբիոն մասնակցել է 27 հանդիպման, խփել երեք գնդակ և կատարել նույնքան արդյունավետ փոխանցում: