Նոր կյանք գյուղի մոտակայքում կողաշրջված ավտոմեքենայի վարորդի վիճակը ծանր է
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 20-ին, ժամը 22:59-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Նոր կյանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ոստիկանության) պաշտոնական կայքը, պարզվել է, որ Հ-21 ավտոճանապարհի Արթիկ-Հոռոմ հատվածի 7-րդ կմ-ին «Mercedes Benz 230E» մակնիշի 35 ՕV 207 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1965 թ. ծնված Ս. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: